Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1466

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ապրիլի 23-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ, որին մասնակցել են մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսներ, ուսանողներ: Ուսանողները ներկայացրել են 1915 թվականին երիտթուրքերի կողմից հայերի դեմ  կազմակերպված ոճրագործությունը, անդրադարձ  կատարել «Նեմեսիս» վրեժխդրության ծրագրին:

Բացման խոսքով հանդես է եկել Սոս Խաչիկյանը, ընդգծել նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, կոչ արել ուսանողներին պահանջատեր լինել և նպաստել Հայկական հարցի միջազգայնացմանը:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնաճյուղի շնորհալի ուսանողները երգել են ոճրագորության գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթի մահը նկարագրող  «Գինի լից» երգը:

Եղեգնաձորի մասնաճյուղում նախորդ տարի ստեղծվել էր Մեծ եղեռնի զոհերի  հիշատակին  նվիրված անկյուն, որտեղ  ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել մոմավառություն: Մասնաճյուղի ներկայացուցիչները ապրիլի 23-ի երեկոյան  միացել են նաև համաքաղաքային  ջահերով երթին:

Ապրիլի 24-ին Սոս Խաչիկյանը, դասախոսներն ու ուսանողները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին (Եղեգնաձոր):
 Մասնաճյուղի ուսանողները համոզված են, որ չնայած անցել է 101 տարի, այնուամենայնիվ, հայերը մնում են պահանջատեր և աշխարհին կոչ են անում  ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին