Հունիսի 25-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը

Դիտումների քանակ՝ 3446

Հունիսի 25-ից հուլիսի 2-ը ներառյալ կանցկացվի 2019-2020 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ՀՊՏՀ ընդունելության լրացուցիչ փուլը, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Անհրաժեշտ փաստաթղթերին, մասնագիտությունների ցանկին և այլ մանրամասների ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» խորագրի 1-ին բաժնում:

Հիշեցնենք՝ ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր, ներառյալ շաբաթ-կիրակի և տոն օրերը, ժամը 9.00-17.30: Ընդունելության գործընթացին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ 010 593-473 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին