Սերտացող համագործակցություն՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետ

27.04.2021
Դիտումների քանակ՝ 1256

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հյուրընկալեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ, ՏԴԲ ԱՀՀ) ներկայացուցիչներին՝ Մարինա  Կոզակին (պրոռեկտորի տեղակալ), Եկատերինա Սինցովային (օտարերկրյա ուսանողների ներգրավման վարչության կառավարիչ) և Նոնա Միրզախանյանին (տարածաշրջանային ներկայացուցիչ):

Հյուրերին ողջունեց Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ կողմերի համագործակցությունը տարիների պատմություն ունի, ապա արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց։ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց Տնտեսագիտական համալսարանում իրականացվող տարատեսակ ծրագրերը, նախագծերը, ապա հավելեց, որ մեր համալսարանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ու բաց է առաջարկների և նախաձեռնությունների համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համագործակցության հեռանկարներին, մասնավորապես խոսվեց դասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերի իրագործման մասին։ Նոնա Միրզախանյանը ՀՊՏՀ-ականներին հրավիրեց մասնակցելու HSE talks նախագծին։ Ի պատասխան՝ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ նման նախագիծ իրականացվում է նաև ՀՊՏՀ-ում՝ ASUE Talks խորագրով։ Քննարկվեց նաև այս նախագծի շուրջ հնարավոր համագործակցությունը։

Հանդիպման ավարտին Մարինա Կոզակը և Եկատերինա Սինցովան Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հավաստագրեր հանձնեցին ՀՊՏՀ այն ուսանողներին, որոնք երկու բուհերի համագործակցության հուշագրի շրջանակում ակտիվորեն մասնակցել են գիտաժողովների, օլիմպիադաների, առցանց դասախոսությունների և վեբինարների:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին