Հրատարակություն՝ վարկի օգտագործման տոկոսադրույքի վերաբերյալ

Դիտումների քանակ՝ 1613

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի և ֆինանսներ ամբիոնի երաշխավորությամբ լույս է տեսել տ.գ.դ., դոցենտ, «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Սերգեյ Սուքիասյանի «Վարկի օգտագործման տոկոսադրույք: Նվազման հեռանկարներ (ՀՀ առևտրային բանկերի նյութերով)» հեղինակային հրատարակությունը: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը՝ մանրամասնելով, որ հրատարակությունը լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքի արդյունքն է:
Գրքի ծանոթագրությունում նշվում է, որ հրատարակության նպատակն է բացահայտել վարկի օգտագործման տոկոսադրույքի նվազման հեռանկարները տեղական նյութերի հիման վրա: Ֆինանսական մասնագիտության ուսանողներին ուղղված աշխատանքը, հեղինակի համոզմամբ, կարող է օգտակար լինել նաև գիտական աշխատողների, դասախոսների, ասպիրանտների և հետազոտությամբ զբաղվող այլ անձանց համար:
Ինչպես նշում է հեղինակը, ընդհանուր առմամբ, «ֆինանսական ներգրավվածության» կարևոր բնութագրիչ­նե­­րից է հիմնական ֆինանսական ծառայությունների՝ առաջին հերթին վարկի օգտա­գործ­ման տոկոսադրույքի մակարդակը, ուստի Հայաստանի տարածքում գործող թվով 17 առևտրային բանկերի անկախ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունների տվյալների հիման վրա փորձ է կատարվել բացահայտել վարկի օգտագործման տոկոսադրույքի նվազման հնարավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին