Այս կիսամյակում զեղչվել է ՀՊՏՀ 775 ուսանողի ուսման վարձ. հաստատումը՝ ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 2172

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգի հիմնական հարցը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին էր: Ներկաներին ողջունեց ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և զեկուցման համար խոսք տրամադրեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրռեկտոր Պարույր Քալանթարյանին: Հարցը հաստատվեց, այսպիսով, այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում զեղչվել է 775 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 266 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեզչվել է 73 և ավելի ՄՈԳ ունեցող 333 բակալավրի և 90 և ավելի ՄՈԳ ունեցող 62 մագիստրոսի ուսման վարձ, ինչպես նաև՝ 50-72.99 ՄՈԳ ունեցող 243 բակալավրի և 75-89.99 ՄՈԳ ունեցող 23 մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով:

Այս կիսամյակում ևս 50 տոկոսով զեղչվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը (ընդհանուր թիվը՝ 106 հոգի):

Հաջորդիվ դեկանները քննարկման ներկայացրին ընթացիկ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին