Տիգրան Մնացականյանը նշանակվել է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր

Դիտումների քանակ՝ 4139

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով Տիգրան Ստեփանի Մնացականյանը նշանակվել է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր:

Նա տնտեսագիտության թեկնածու է: 2009-ից ՀՊՏՀ-ում գիտամանկավարժական գործունեություն է ծավալում. կառավարման տեսության, կառավարչական որոշումների ընդունման տեսության, ֆինանսական կառավարման, հասարակական հարաբերությունների կառավարման, ցանցային պլանավորման, սոցիալական կառավարման դասընթացների ծրագրերի մշակում և դասավանդում, մենեջմենթի հիմունքների, ռազմավարական կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ռիսկերի կառավարման, կառավարման համակարգերի ընդհանուր տեսության դասընթացների ծրագրերի մշակում և դասավանդում, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գիտական ղեկավարում, դասավանդում օտարերկրացի ուսանողների խմբում և մագիստրոսական թեզերի գիտական ղեկավարում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում որոշումների ընդունման, հաղորդակցության, ժամանակի կառավարման թեմաներով:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում ղեկավարել է քաղաքականության մշակման և իրականացման բաժինը: Զբաղեցրել է այլ պաշտոններ ևս: Մասնագիտական վերապատրաստում է անցել Իտալիայում, հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների:

Նորանշանակ պրոռեկտորի կենսագրությանը ծանոթացեք այստեղ:

Շնորհավորում ենք և մաղթում բեղուն աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին