Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական հետազոտությունը

12.05.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1542

«Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը պատրաստ է, հետազոտությունը կրում է «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությունը, հեղինակներն են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Դավիթ Հարությունյանը, Մարիետա Ազատյանը (հետազոտական խմբի անդամներ): Այն հրապարակման է պատրաստվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:

Հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախ­­սերի արդյունավետության գնահատմանը։ Կատարվել է կրթության բյու­ջե­տա­յին ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կի­րա­ռու­թյուն ունեցող մեթոդական մոտեցումների և գործիքների վերլուծություն, քննարկ­վել են կրթության ոլորտում արդյունքի չափորոշիչների կիրառման հարցերը, առաջարկվել է ցուցանիշների համապատասխան համակարգ, որը հնարավոր կդարձնի ՀՀ-ում կրթության ոլորտում արդյունքի ընդհանրական գնահատումը։

Հեղինակները վերլուծել են կրթության բյուջետային ֆինան­սա­վոր­ման տարբեր մոդելներ և դրանց համապատկերում ՀՀ-ում կի­րառվող մոտեցումների գնահատում են կատարել, իսկ վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառությամբ գնահատել են ՀՀ-ում կրթության բյուջե­տային ծախսերի արդյունավետությունը, արել են միջերկրային համադրություններ։

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին