Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական հետազոտությունը
«Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը պատրաստ է, հետազոտությունը կրում է «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությունը, հեղինակներն են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Դավիթ Հարությունյանը, Մարիետա Ազատյանը (հետազոտական խմբի անդամներ): Այն հրապարակման է պատրաստվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը։ Կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող մեթոդական մոտեցումների և գործիքների վերլուծություն, քննարկվել են կրթության ոլորտում արդյունքի չափորոշիչների կիրառման հարցերը, առաջարկվել է ցուցանիշների համապատասխան համակարգ, որը հնարավոր կդարձնի ՀՀ-ում կրթության ոլորտում արդյունքի ընդհանրական գնահատումը։
Հեղինակները վերլուծել են կրթության բյուջետային ֆինանսավորման տարբեր մոդելներ և դրանց համապատկերում ՀՀ-ում կիրառվող մոտեցումների գնահատում են կատարել, իսկ վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառությամբ գնահատել են ՀՀ-ում կրթության բյուջետային ծախսերի արդյունավետությունը, արել են միջերկրային համադրություններ։
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին