Ռեկտորատի նիստում ամփոփվեցին քննաշրջանի արդյունքները

25.02.2020
Դիտումների քանակ՝ 1406

ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստի օրակարգում մեկ հարց էր. 6 ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Դեկանները մանրամասն ներկայացրեցին իրավիճակը, զեկուցեցին արդյունքները՝ներկայացնելով յուրաքանչյուր ֆակուլտետում առկա պատկերը: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներով հեռացման է ենթակա 65 ուսանող:

Այնուհետև ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ հարցերի, որոնց թվում բուհի ղեկավարին ուղղված ուսանողների դիմումներին, հաճախումներին և ուսումնական գործընթացին:

Հիշեցնենք, որ այսօրվանից սկսվել են մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումները, որոնց ժամկետների մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին