Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 2119

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանի նախագահությամբ:

Դիանա Գալոյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի գիտական խորհրդին կից ուսումնամեթոդական, մրցութային, հրատարակչական, գիտամեթոդական հանձնաժողովների նոր կազմերը հաստատելու մասին հարցերը, որոնք միաձայն քվեարկությամբ ընդունվեցին: Գիտական խորհուրդը հաստատեց նաև գիտխորհրդի 2019-20120 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց «Գիտական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի նիստում (արձանագրություն N 10) հաստատված ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսանողների վերականգնման, ներքին տեղափոխության, առարկայական (ծրագրային) տարբերությունների հանձնման և ուսման վճարի հաշվարկման ընթացակարգում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Պրոռեկտորը մանրամասնեց առաջարկվող փոփոխությունները, որոնք ևս հաստատվեցին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին