Կայացավ «Միներվա» ծրագրի հերթական մշտադիտարկումը
Հունիսի 16-ին ՀՊՏՀ-ում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական մշտադիտարկումը։ Վերջինս իրականացրին Մոլդովայի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիայի պրոֆեսոր, ծրագրի մենեջեր Ռոդիկա Կրուդուն և ծրագրի ֆինանսական մենեջեր Աննա Մադանը։
Մշտադիտարկող թիմի անդամները հանդիպեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի և «Միներվա»-ի ՀՊՏՀ համակարգող Ներսես Գևորգյանի հետ։
Հանդիպման ընթացքում պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի կառուցակարգերի ներդրման ու հետազոտական գործունեության արդյունքների պահոցի ստեղծման գործընթացը ՀՊՏՀ-ում։
Մշտադիտարկման արդյունքները ներկայացվեցին ռեկտոր Դիանա Գալոյանին։ Մշտադիտարկող հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը։
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակում իրականացվող առաջիկա գործողությունները։