«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի երրորդ թողարկման թեման էլեկտրոնային առևտուրն է

26.11.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1542

«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի այսօրվա՝ նոյեմբերի 26-ի թողարկման հյուրերն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող,  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հետազոտական ծրագրի ղեկավար Աննա Փախլյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ,  ՀՊՏՀ ասպիրանտ, հետազոտական ծրագրի անդամ Ծովակ Ոսկանյանը:

«Էլեկտրոնային առևտուրը կխթանի տնտեսությունը, եթե ներմուծող գործիքից վերածվի արտահանողի» թեմայով քննարկմանը կարող եք հետևել «Նոյյան Տապան» լրատվական գործակալության առցանց հարթակներում՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ հաղորդումը եթեր է հեռարձակվում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ համագործակցության շրջանակում։