ՀՊՏՀ առկա կրթաձևի դասացուցակները հասանելի են բուհի պաշտոնական կայքում

25.08.2022
Դիտումների քանակ՝ 7589

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի են բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի դասացուցակները։ Դասացուցակները տրամադրել է ՀՊՏՀ ուսումնական բաժինը։

Առկա բակալավրիատի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասացուցակներին՝ այստեղ։

Նշենք, որ ՀՊՏՀ առկա բակալավրիատում և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսում առաջին կիսամյակի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին, իսկ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը՝ սեպտեմբերի 8-ին։

Տեղեկացնենք նաև, որ 2022-2023 ուսումնական տարվա դասերը կսկսվեն ժամը 9:00-ին: Ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով՝ դասերի տևողությունը սահմանելով 80 րոպե։

Դասաժամերն են`
1-ին հերթ
2-րդ հերթ
3-րդ հերթ

1 - 2
09։00 - 10։20
13։40 - 15։00
18։20 - 19։40

3 - 4
10։30 - 11։50
15։10 - 16։30
19։50 - 21։10

5 - 6
12։10 - 13։30
16։40 - 18։00
21։20 - 22։40

Ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

1) առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերը՝ առաջին հերթ,

2) առկա բակալավրիատի 4-րդ կուրսը՝ երկրորդ հերթ,

3) հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի բոլոր կուրսերը՝ երկրորդ հերթ,

4) առկա մագիստրատուրայի ոչ երեկոյան կուրսերը՝ երկրորդ հերթ,

5) առկա մագիստրատուրայի երեկոյան կուրսերը՝ երրորդ հերթ։