«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է հանրային քննարկման

28.02.2020
Դիտումների քանակ՝ 1447

Հիմք ընդունելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թեմաների և խմբերի ձևավոր­ման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 6-րդ և 7-րդ կետերի պահանջները՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոր­ձա­­գիտական խորհուրդը հրավիրում է Կարգին համա­պա­տաս­խան հետազոտական թեմաների հանրային քննարկման:

Նիստին կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆե­սորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

Նիստը տեղի կունենա 2020 թվականի մարտի 5–ին, ժամը 16:00-ին՝ ՀՊՏՀ նիստերի դահլիճում:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդից: