Ամփոփիչ ատեստավորման գործընթացի համար ՀՊՏՀ-ում գործարկվել է բողոքարկումների հարթակ (լրացված)

03.05.2020
Դիտումների քանակ՝ 3123

Սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործարկվել է բողոքարկումների հարթակ։ Ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ամփոփիչ քննությունների արդյունքների հետ անհամաձայնության պարագայում անհրաժեշտ է ուղարկել սահմանված ձևաչափով բողոքարկման դիմում boghokarkum@asue.am էլեկտրոնային հասցեով։ Բողոքարկման դիմումն ուղարկելուց հետո խնդրում ենք զանգահարել +374 (91)-41-36-83 թեժ գծի հեռախոսահամարով: