Միջբուհական գիտաժողովի հրավեր

16.01.2015
Դիտումների քանակ՝ 550

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան սույն թվականի մարտի 12-13-ը կազմակերպում է միջբուհական գիտաժողով՝ «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» թեմայով:

Գիտաժողովին կարող են մասնակցել քաղաքագիտություն, հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, մասնագիտությամբ մագիստրանտներ, ասպիրանտներ  և երիտասարդ գիտնականներ:

Գիտաժողովին մասնակցելու համար  հոդվածին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ  Ակադեմիայի պաշտոնական կայքից, հետևյալ հղումով՝ http://paara.am/mijbuhakan-gitajoxov/ :

Հոդվածները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մարտի 1-ը՝ qaxaqagitucyunambion@yahoo.com էլ. հասցեով: Լավագույն հոդվածների տպագրումը երաշխավորվում է: