Մրցույթի հրավեր (հանրային կառավարում)

15.01.2015
Դիտումների քանակ՝ 478

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրային կառավարման մարմինների երիտասարդ ղեկավարները/աշխատակիցները կարող են մասնակցել Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի կողմից 2015-2016 թթ. կազմակերպվելիք մրցույթին, որը իրականացվում է Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Գերմանական հասարակության արտաքին քաղաքականության (DGAP) հետ համատեղ:
Մասնակցության համար բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձն ու անգլերենի և գերմաներենի իմացությունը պարտադիր են:
Ծրագիրն իրականացվելու է գերմաներեն լեզվով:
Ցանկացողները պետք է առցանց գրանցվեն մինչև ս.թ. մարտի 2-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.goerdeler-kolleg.de կայքէջը կամ զանգահարելով +49 (0) 30/25 42 31-47 հեռախոսահամարով: