«Երիտասարդ բանկիրների ծրագիր- 11»
«ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարում է «Երիտասարդ բանկիրների ծրագիր-11-ի » մասնակիցների ընտրության մեկնարկը: Վեց ամիս տևողությամբ տեսական և գործնական վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսուցանել «ՊրոԿրեդիտ Բանկի» պոտենցիալ աշխատակիցներին: Այս ծրագիրը «ՊրոԿրեդիտ Բանկում» աշխատանքի անցնելու հիմնական եղանակն է: «Երիտասարդ բանկիրների ծրագրի» շրջանակներում մասնակիցները ստանում են ֆինանսական և բանկային ոլորտների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս մասնակիցներին և «ՊրոԿրեդիտին» գնահատելու՝ արդյոք թեկնածուի ունակությունները և անձնային հատկանիշները համապատասխանում են «ՊրոԿրեդիտի» աշխատանքային ոճին:
Ծրագրի սկիզբը 2014թ. մայիսին է, տևողությունը՝ 6 ամիս:
Ծրագիրն առաջարկում է՝
• Տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
• Գործնական ուսուցում և բանկային փորձ
•Հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտությունների զարգացման հնարավորություն
• Խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն
•Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն Բանկում
• Մասնագիտական կայուն աճի հնարավորություն
• «ՊրոԿրեդիտ Բանկի» կորպորատիվ մշակույթին արժեքներին ծանոթանալու հնարավորություն
• Ամսական կրթաթոշակ Բանկի կողմից:
Ծրագրին կարող են դիմել՝
Բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով (կդիտարկվի որպես առավելություն), հայերենի և անգլերենի լավ իմացությամբ, համակարգչային լավ հմտություններով, մոտիվացված, եռանդով լի, պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ, աշխարհագրորե նճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման լավ հմտություններով, պատասխանատվության բարձրզգացումով երիտասարդ անձինք:
Անգլերենով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը: Ծրագրին
Մասնակցելու Ձեր նկատառումներ ըպետք է համահունչ լինեն «ՊրոԿրեդիտ» խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com; www.procreditbank.am կայքէջերում:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն միայն անգլերենով լրացված առցանց (on-line) դիմում հայտերը և մոտիվացիոն նամակները, իսկ նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հետագա փուլերին:
Ուշադրություն. Դիմում հայտը ուղարկելուց (submit) հետո Ձեր էլ-փոստին կուղարկվի պատասխան նամակ՝հաստատելով դիմում հայտի ստացումը: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով բանկը պարբերաբար կազմակերպում է «Բաց դռների օրեր» «ՊրոԿրեդիտ Բանկի» գլխամասային գրասենյակում: Հասցե՝ Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 6-րդ հարկ: Առաջիկա «Բաց դռների օրերը» տեղի կունենան 2014թ.հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ին և փետրվարի 6-ին ՝ ժամը 15:00-ին: Մասնակցելու համար գրանցվեք նախօրոք՝զանգահարելով 011 20 20 20 հեռախոսահամարով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am կայքէջ, ինչպես նաև դիտեք Երիտասարդ բանկիրների ծրագրի մասին ֆիլմը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2014թ.փետրվարի 23-ը:
Հայտարարությունը տրամադրել է Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: