Միջազգային նստաշրջան՝ Վարշավայում
13.09.2012
Դիտումների քանակ՝ 415
2012թ. նոյեմբերի 14-18-ը Վարշավայի տնտեսագիտության դպրոցը կազմակերպում է միջազգային նստաշրջան` «Փորձի փոխանակում» խորագրով` ակնկալելով աշխարհի բոլոր երկրներից ուսանողության ակտիվ մասնակցությունը: Նստաշրջանի նպատակային ուղղվածությունն առնչվում է գործարար խաղերի շնորհիվ կառավարչական հմտությունների զարգացմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կատարելագործմանը:
Նստաշրջանի ժամանակացույցն է`
1. նոյեմբերի 14-16-ը` նստաշրջան Վարշավայի տնտեսագիտության դպրոցում,
2. նոյեմբերի 17-18-ը` զբոսաշրջային այց Կրակով:
Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը` որպես նստաշրջանի հովանավոր, ապահովում է հրավերի, սննդի, տեղավորման և այլ ծախսերը:
Նստաշրջանին մասնակցելու նպատակով ուսանողները պարտավոր են ներկայացնել մասնակցության նախագծի համառոտ բովանդակությունը (կից ներկայացվում են լրացման ենթակա փաստաթղթերի ցանկը):
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Վարշավայի տնտեսագիտության դպրոցի համացանցային պաշտոնական կայքից`
http://e4e.nzssgh.pl/
Պատասխանատու կատարող՝ Katarzyna Libera
Էլ. փոստի հասցեն՝ katarzyna.libera@gmail.com
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: