ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՊՏՀՈՐԱԿԻԱՊԱՀՈՎՄԱՆՀԱՄԱԿԱՐԳԻՍՏԵՂԾՄԱՆՆՊԱՏԱԿՈՎԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԳՆՄԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Համաշխարհային Բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է մրցույթ` ՀՊՏՀ որակի ապահովման համակարգի ստեղծման նպատակով խորհրդատվական աշխատանքներ իրականացնող կազմակերպության գնման:
Խորհրդատվական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը պետքէ`
- մշակի ՀՊՏՀ որակի ապահովման մեխանիզմները և դրանց կիրառման կարգը,
- ձևավորի ՀՊՏՀ որակի ապահովման շրջանակը,
- մշակի ՀՊՏՀ որակի ապահովման քաղաքականությունն ու ընթացակարգերը,
- մշակի որակի ապահովման հետադարձ կապի մեխանիզմները,
- ինքնավերլուծության արդյունքների հիման վրա իրականացնի որակի ապահովման քաղաքականության վերանայում,
- վերանայի ՀՊՏՀ որակի ապահովման քաղաքականությունն ու ընթացակարգերը,
- մշակի <<Որակի ապահովման մեխանիզմների կիրառում>> թեմայով աշխատաժողովի նյութերը,
- վերլուծի <<Որակի ապահովման մեխանիզմների կիրառում>> թեմայով աշխատաժողովի նյութերը
- կազմակերպի <<Որակի ապահովման մեխանիզմների կիրառում>> թեմայով աշխատաժողովը.
- մշակի <<Հետադարձ կապի մեխանիզմների մշակում>> թեմայով աշխատաժողովի նյութերը,
- վերլուծի <<Հետադարձ կապի մեխանիզմների մշակում>> թեմայով աշխատաժողովի նյութերը,
- կազմակերպի <<Հետադարձ կապի մեխանիզմների մշակում>> թեմայով աշխատաժողովը,
- մշակի <<Ինքնավերլուծության արդյունքների հիման վրա քաղաքականության վերանայում>> թեմայով աշխատաժողովի նյութերը,
- վերլուծի <<Ինքնավերլուծության արդյունքների հիման վրա քաղաքականության վերանայում>> թեմայով աշխատաժողովի նյութերը,
- կազմակերպի <<Ինքնավերլուծության արդյունքների հիման վրա քաղաքականության վերանայում>> թեմայով աշխատաժողովը:
Դիմելու կարգը
Խորհրդատվական աշխատանքներ մատուցելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի համապատասխան գործունեության իրականացման փորձի և ներուժի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:
Կազմակերպությունը պահանջվող փաստաթղթերի փաթեթը կարող է ստանալ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Փախլյանից. ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 320 սենյակ: Հայտերն ընդունվում են 05.07.2012թ. մինչև 16.07.2012թ.:
Խորհրդատվական ծառայություններ իրականացնող կազմակերպության վերջնական ընտրությունը կիրականացվի կազմակերպության գնաորակային գնահատման հիման վրա՝ ըստ Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգի:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՊՏՀ որակի ապահովման բաժին կամ զանգահարել (010)589510: