«Ամերիաբանկը» փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների

04.07.2012
Դիտումների քանակ՝ 723

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ամերիբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է եռամսյա Generation A փորձառություն, որին դիմելու չափանիշները, պահանջներն ու նկարագրությունը ներկայացնում ենք ստորև:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 3 (երեք) ամիս:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` լրիվ աշխատանքային օր;
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ`
«Ամերիբանկը» փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և «Ամերիբանկի» առաջատար մասնագետների մոտ եռամսյա բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Generation A ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում` թափուր հաստիքի առկայության դեպքում: 
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
Generation A ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցում են պրակտիկ գիտելիքներ և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձ: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը: Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նոր տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին: 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եթե Դուք 
• ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան,
• ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, 
• Ունեք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում,
• ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն),
• ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի,
• ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի և հակառակ սեռի ներկայացուցիչների հետ,
ապա GENERATION A ծրագիրը հենց Ձեզ համար է:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` 
Եթե Դուք ակտիվ եք, նպատակասլաց, պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալԵրազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am: Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել Generation A անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի: 
Դիմումների ընդունման սկիզբը` Հունիսի 26, 2012թ.

Վերջնաժամկետը հուլիսի 22-ն է: 
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք «Ամերիաբանկի» պաշտոնական կայք: