«ՍԱՍ Գրուպը» հրավիրում է աշխատանքի

03.07.2012
Դիտումների քանակ՝ 1589

Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ են մասնագիտական կարողություններով և հմտություններով  օժտված մասնագետներ: Մասնագիտությունը, աշխատանքի նկարագիրը, աշխատանքային պարտականություններն ու պահանջվող որակավորումը մանրամասնորեն կարդացեք հաջորդիվ ներկայացվող տեղեկատվության մեջ, որը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տրամադրել է կարիերիայի և մարքեթինգի կենտրոնըԼ

Մարդկային ռեսուրսների մասնագետ

Աշխատանքինկարագիր՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների մասնագետ՝ կադրային գործընթացների իրականացման, աշխատանքային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման, աշխատավարձերի վճարման ժամանակացույցի վերահսկման համար:

Աշխատանքայինպարտականություններ՝

  • Ղեկավարել կադրային ռեզերվների պատրաստումը:

  • Մասնակցել ընկերության կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի մշակմանը:

  • Ձևակերպել աշխատավարձերի և բոնուսների տարեկան գրաֆիկ:

  • Վարել հարցազրույցներ և իրականացնել կադրերի ընտրություն՝ աշխատողների հավաքագրման նպատակով:

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր:

  • Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման վերաբերյալ:

  • Ղեկավարության քննարկմանը ներկայացնել հարցեր, որոնք վերաբերում են անձնակազմի կառավարման հետ կապված գործունեության բարելավմանը:

Պահանջվողորակավորում՝                              

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն:

  • Աշխատավարձերի վճարման ձևերի ու համակարգերի, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն:

  • Ռուսերենի և անգլերենի իմացություն:

  • Բարձրագույն կրթություն. անհրաժեշտ է ունենալ առնվազն բակալավրի աստիճան հասարակական գիտությունների (սոցիոլոգիա, հոգեբանություն, քաղաքագիտություն, հանրային կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում) կամ բիզնեսի կառավարման ոլորտում:

 Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am` թեմատիկ տողում նշելով «HR մասնագետ»:

Սուպերմարկետի մենեջեր

Աշխատանքինկարագիր`«ՍԱՍ Գրուպ»-ին անհրաժեշտ է վաճառքի գծով իգական սեռի մենեջեր՝ կարգուկանոնի պահպանման, սրահի գործընթացների ու աշխատակիցների կատարողականության վերահսկման hամար:

 Պարտականություններ`

  • Ղեկավարել ու գնահատել ենթակա աշխատակիցներին:

  • Կազմակերպել աշխատանքային ժամանակացույցը:

  • Օպտիմալ կերպով լուծել աշխատանքային գործընթացում ծագած բոլոր խնդիրները:

  • Հետևել խանութի կարգուկանոնին, ապրանքների դասավորվածությանը, սրահի մաքրությանը:

  • Ապահովել աշխատողների կողմից իրականացվող բարձրակարգ սպասարկման որակ:

  • Ապահովել աշխատակիցների իրազեկությունն անվտանգության կանոններին:

  • Կոորդինացնել և ղեկավարել սրահի բոլոր օպերատիվ հարցերը:

  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը:

 Պահանջվողորակավորումներ`

  • Ռուսերենի և անգլերենի իմացություն:

  • Տարբեր մակարդակի անձանց հետ շփման և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման ունակություն:

  • Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն:

  • Հաճելի արտաքին:

 Լրացուցիչնշումներ՝ Աշխատանքային ժամերը հերթափոխով՝ 09:00 – 17:00, 17:00 – 01:00:

 Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները կցված լուսանկարով` հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am՝ նշելով «մենեջեր» թեմատիկ տողում: 

Ադմինիստրատիվ օգնական

Աշխատանքինկարագիր՝«ՍԱՍ Գրուպ» ընկերությանը անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական՝ վարչարարական և գրասենյակային աշխատանքների իրականացման համար:

 Աշխատանքայինպարտականություններ՝         

  • Պատրաստել հաշվետվություններ և այլ անհրաժեշտ գրություններ:

  • Ապահովել նամակագրական հաղորդակցություն:

  • Կազմակերպել և կոորդինացնել ժողովներ և կոնֆերանսներ:

  • Կազմել արձանագրություններ:

  • Կազմակերպել և ֆիքսել գործնական հանդիպումներ:

  • Կազմակերպել ներքին և արտաքին միջոցառումներ:

  • Մշակել փաստաթղթերի դասակարգման և արխիվացման համակարգ:

  • Մշակել աշխատանքային ընթացակարգեր:

  • Պահպանել տվյալների բազա:

  • Ապահովել գրավոր և բանավոր հաղորդակցություն:

  • Ապահովել կապ ընկերության ներքին և արտաքին ստորաբաժանումների միջև:

  • Ապահովել գրասենյակային անհրաժեշտ պարագաների տրամադրում:

Պահանջվողորակավորում՝

  • Ադմինիստրատիվ և գրասենյակային աշխատանքների տիրապետում:

  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

  • Համակարգչային գիտելիքներ:

  • Բարձրագույն կրթություն:

 Մարքեթինգի և գնումների մենեջեր

Աշխատանքինկարագիր՝«ՍԱՍ Գրուպ» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգի և գնումների ղեկավար՝ մանրածախ առևտրի ցանցում վաճառվող ապրանքատեսակների ընտրության և առևտրի պլանավորման համար:

Աշխատանքայինպարտականություններ՝

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները:

  • Պատրաստել շուկայական պայմանների և ապրանքային ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ:

  • Վերանայել գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ ընկերության գործող քաղաքականության:

  • Մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր:

  • Գրանցել ձեռք բերված, մատուցված և պատվիրված ապրանքները:

  • Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված շուկայավարական գործառույթները և ռազմավարությունը:

  • Մշակել գնային քաղաքականություն:

  • Պարբերաբար վերանայել կատարողականության չափանիշերը, օրինակ՝ գործող վաճառքի և զեղչային համակարգերը:

  • Պահպանել կապեր մատակարարների հետ և ձեռք բերել համագործակցության եզրեր նոր մատակարար ընկերությունների հետ:

  • Վերլուծել առևտրի օրինաչափությունները և կանխատեսել հետագա թրենդների զարգացումը:

  • Համագործակցել խանութների անձնակազմի հետ՝ ապրանքների/հավաքածուների մատակարարման պահանջներին ընդառաջելու համար:

  • Ներկայացնել նոր ապրանքատեսականին:

Պահանջվողորակավորում՝

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնես ոլորտում:

  • Առնվազն 3 տարվա փորձ առևտրի կամ մարքեթինգի ասպարեզում:

  • Գնման կարգերի իմացություն:

  • Ղեկավարման ձիրք, շուկայի վերլուծության մեխանիզմների տիրապետում, բանակցելու և հաղորդակցման հմտություններ:

  • Աշխատանքային արդյունավետ հարաբերությունների ստեղծման և պահպանման ունակություն:

 Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am` թեմատիկ տողում նշելով «Մարքեթինգի և գնումների մենեջեր»: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: