«ՊրոԿրեդիտ բանկը» հրավիրում է

26.05.2012
Դիտումների քանակ՝ 430


ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է մի հայտարարություն, ըստ որի` «ՊրոԿրեդիտ բանկը» առաջարկում է հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանք, միջազգային դինամիկ միջավայրին բնորոշ հստակ կառուցվածքով: Առաջադրվող պահանջների շարքում նշված են հիմնական պարտականություններ, որոնք են՝
• իրականացնել 150 000 ԱՄՆ դոլարի կամ համարժեք տարադրամի և ավելի վարկերի վարկային ռիսկերի գնահատում՝ ֆինանսական տվյալների վերլուծության միջոցով,
• կազմել ռեզյումե` կատարված վերլուծությունների արդյունքների հիման վրա, ներկայացնել համապատասխան կարծիք՝ վարկային հայտի վերաբերյալ,
• համագործակցել հաճախորդների հետ փոխհարաբերությունների մենեջերների հետ,
• այցելել հաճախորդների գործունեության վայր` վերլուծություններ կատարելիս (անհրաժեշտության դեպքում),
• վերահսկել հաճախորդի գործունեությունը վարկի ժամկետի ամբողջ ընթացքում,
• աջակցել հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցներին՝ վարկային փաստաթղթերի մշակման գործում,
• աջակցել հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով խորհրդատվություն վարկի առավել արդյունավետ օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն՝ բիզնեսի կառավարման վերաբերյալ,
• բանակցել հիմնական վարկային հաճախորդների, ինչպես նաև հաճախորդների հետ փոխհարաբերությունների մենեջերի հետ,
• կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ,
• ըմբռնել և աջակցել «ՊրոԿրեդիտ Հոլդինգի» կորպորատիվ առաքելությանը:
Եթե Ձեր նպատակները և էթիկական արժեքները համահունչ են Բանկի արժեքներին, ապա Հայտարարության մեջ ասվում է նաև. Ձեզ ներկայացվող մյուս հիմնական պահանջներն են՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ տեխնիկական ոլորտում,
• առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վարկավորման բնագավառում,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
• վերլուծական և տեխնիկական հմտություններ,
• լարված իրավիճակում աշխատելու կարողություն,
• հաղորդակցման և միջանձնային շփման զարգացած հմտություններ,
• հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
• համակարգչային հմտություններ:
Դիմում-հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված
պաշտոնի նկատմամբ: Մեր աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն «ՊրոԿրեդիտ» խմբի առաքելությանը և
սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.comwww.procreditbank.am կայքերից:
Լրացրեք դիմում հայտը՝ բեռնելով մեր կայքէջից, լուսանկարի և մոտիվացիոն նամակի (անգլերեն) հետ ուղարկեք այն հետևյալ էլ. փոստով՝
HR@procreditbank.am:
Հաշվի առնելով թափուր հաստիքների բազմազանությունը` խնդրում ենք էլեկտրոնային նամակը վերնագրել «Credit Analyst -Medium Clients»,
այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 17 հունիսի 2012թ.: