Մրցույթի հայտարարություն

10.05.2012
Դիտումների քանակ՝ 386

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Համաշխարհային Բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է մրցույթ`ՀՊՏՀ առաքելության և գործընթացների սահմանման նպատակով խորհրդատվական ծառայությունների գնման: 

 Մրցույթի նպատակն է՝

իրականացնել խորհրդատվական ծառայությունների գնումներ ՀՊՏՀ առաքելության և գործընթացների սահմանման համար:

 Խորհրդատուն պետք է`

  • մշակի որակի ապահովման գործընթացների ընդհանուր շրջանակը ձևավորող հայեցակարգ
  • վերամշակի ՀՊՏՀ ռազմավարական փիլիսոփայությունը, մասնավորապես ձևակերպի և հստակեցնի ՀՊՏՀ տեսլականը, առաքելությունը և դրանից բխող նպատակները:

 Դիմելու կարգը

Խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար դիմողները պետք է  ներկայացնեն անձնական թերթիկ:

Անձնական թերթիկի ձևը կարող եք ստանալ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից և լրացված տարբերակը ներկայացնել ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 320 սենյակ Ա.Փախլյանին 10.05.2012թ. մինչև 16.05.2012թ.:

Խորհրդատուների վերջնական ընտրությունը կիրականացվի ներկայացված անձնական թերթիկների ընտրության և անհրաժեշտության դեպքում հարցազրույցի հիման վրա:

Նախապատվությունը կտրվի այն դիմողներին, ովքեր կունենան համապատասխան գիտելիք ռազմավարական կառավարման, որակի ապահովման համակարգի վերաբերյալ, ինչպես նաև ռազմավարական պլանավորման և ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակման փորձառություն:

 Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՊՏՀ որակի ապահովման բաժին կամ զանգահարել (010)589510: