Թափուր հաստիք
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ապառիկ վաճառքի գծով մասնագետների թափուր հաստիքի համալրման նպատակով հայտարարում է մրցույթ Սպիտակ, Գյումրի, Աշտարակ, Աբովյան, Հրազդան, Մարտունի, Արմավիր, Արտաշատ, Էջմիածին քաղաքների վաճառքի կետերում:
Աշխատանքային պարտականությունները`
• հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
• հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող սպառողական վարկերի և դրանց պայմանների վերաբերյալ,
• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և խաչաձև վաճառքի իրականացում,
• հաճախորդի` պորդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
• բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
• նախնական խորհրդատվության իրականացում բանկային այլ ծառայությունների վերաբերյալ,
• հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշների և կարգերի համապատասխան,
• ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում:
Ներկայացվող պահանջները`
• բարձրագույն կրթություն,
• բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
• բանկային գործի իմացություն,
• հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
• վաճառքի հմտություններ,
• թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
• բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
• հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
• լարված միջավայրում աշխատելու ունակություն,
• համակարգչային հմտություններ,
• հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2012թ. մայիսի 10-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել քաղաքը, որից հետո` պաշտոնը, որի համար դիմում եք /POS Specialist - ASUE/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:
Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Տեղեկատվությունը տրմադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: