ՀՀԱԱ որակավորման դասընթացների սկիզբ
Հաշվապահների միջազգային դաշնությանն անդամակցող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իրականացնում է Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ճանաչվել և ընդունվել է մի շարք միջազգային մասնագիտական հեղինակավոր կառույցների կողմից, մասնավորապես` Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAS):
ՀՀԱԱ որակավորման ծրագրի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո և մասնագիտական փորձի պահանջներին բավարարման պայմաններում մասնակիցներին տրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ, ինչը ենթադրում է ապագայում մասնագիտացված կառույցին` ՀՀԱԱ-ին անդամակցելու և միաժամանակ երկու կառույցների`ՀՀԱԱ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության որակավորումներին տիրապետելու հնարավորություն:
Հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի որակավորման համար` ծրագրի բոլոր 7 քննությունները: ՀՀԱԱ որակավորումը կճանաչվի ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից:
Ներկայումս ՀՀ Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն այլևս չի ընդունում դիմումներ՝ աուդիտորի պետական որակավորման համար քննություններ հանձնելու նպատակով: Քննություններն այսուհետև կազմակերպվելու և անց են կացվելու ՀՄԴ (IFAC) անդամ հանդիսացող և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված կառույցի՝ ՀՀԱԱ-ի միջոցով, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված՝ “Քննությունների անցկացման կարգին” համապատասխան:
Ծրագրում ներառված են «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական կառավարում և վերահսկողություն», «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում», «Աուդիտ և ներքին վերահսկողություն» առարկաները:
Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է տալիս ծրագրի մասնակիցներին չկտրվել աշխատանքից և արդյունավետ տնօրինել ժամանակը` հասնելով լավագույն արդյունքի:
Կոչ ենք անում օգտվել մասնագիտական զարգացման և առաջընթացի այս աննախադեպ հնարավորությունից:
Մեկ դասընթացի ընդհանուր վճարը կազմում է առավելագույնը 80000 ՀՀ դրամ և իր մեջ ներառում է դասընթացի, դասագրքի, խնդրագրքի, քննության արժեքը:
Դասընթացի վճարը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ նշելով մասնակցի անուն ազգանունը և դասընթացի անվանումը:
“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ
հ/հ 1930000417830100
“Կոնվերսբանկ” ՓԲԸ
Գրանցումը իրականացվում է ս.թ. մարտի 10-ից, իսկ վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 8-ը: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
Հեռ.` (010) 24-91-78, (010) 23 71 02 (ն. 117) , (077) 24-91- 78
Էլ. փոստ` aaaa@aaaa.am ; ec@aaaa.am; URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնը: