Հուլիսի 12-ին դիպլոմներ կտրվեն ներքոնշյալ շրջանավարտներին
Հարգելի շրջանավարտներ,
Ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 12-ին իրենց ավարտական վկայականը /դիպլոմը/ կարող են ստանալ ներքոհիշյալ մասնագիտությունների հեռակա ուսուցման բակալավրիատի շրջանավարտները.
1. Կառավարում
2. Ձեռնարկությունների տնտեսագիտություն
3. Հաշվապահական հաշվառում
Ինչպես նաև առկա մագիստրատուրայի հետևալ մասնագիտությունների շրջանավարտները.
1.Գործարար վարչարարություն
2.Ձեռնարկությունների տնտեսագիտություն
3.Հաշվապահական հաշվառում
4.Ձեռնարկատիրական գործունեություն
Մյուս մասնագիտությունների մագիստրատուրայի և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների տրման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Հավելենք, որ շրջանավարտներն իրենց ավարտական փաստաթղթերը կարող են ստանալ մինչև ս.թ. հուլիսի 20-ը, քանի որ ուսումնական բաժինը, ամառային արձակուրդներով պայմանավորված փակ է լինելու ս.թ. հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը:
Հիշեցնենք, որ դիպլոմները ստանալու համար հարկավոր է անձնագրով մոտենալ ուսումնական բաժին՝ ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ: