ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա ուսուցման մագիստրատուրայի և բակալավրիատի ընդունելություն

22.08.2022
Դիտումների քանակ՝ 3132

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 5-ին մեկնարկում է 2022/2023 ուսումնական տարվա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի և բակալավրիատի ընդունելությունը։

Մագիստրատուրայի դիմորդները կարող են հայտագրվել հետևյալ հղումով /հղումն ակտիվ էր մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ/թարմացված է 26․09․2022թ․/, փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 5-25-ը ներառյալ, մինչև ժամը 18:00-ն, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում՝ Նալբանդյան 128 հասցեով։ Շեմային քննությունը տեղի կունենա մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, հարցաշարերը՝ այստեղ։

ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման դիմորդների հայտագրումն իրականացվելու է ԳԹԿ dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-25-ը ներառյալ, մինչև ժամը 18:00-ն: Հեռակա բակալավրիատի դիմորդները ԳԹԿ կոդ ստանալու համար պահնաջվող փաստաթղթերով պետք է դիմեն ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ Նալբանդյան 128 հասցեով։ Հեռակա բակալավրիատի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հոկտեմբերի 20-27-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 30-ը:

ՀՊՏՀ մագիստրատուրա և բակալավրիատ ընդունելությանը, մրցութային կարգին, կրթական ծրագրերին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած հայտարարություններից, որոնք հասանելի են ակտիվ հղումներով։

Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.asue.am պաշտոնական կայք կամ զանգահարել (010) 589-443, (010) 593-473 հեռախոսահամարով՝ ժամը 9։30-ից 17։00-ը: