Starmus VI Armenia փառատոնին մասնակցելու աննախադեպ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

23.08.2022
Դիտումների քանակ՝ 1402

Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը Starmus VI Armenia փառատոնի գործընկերն է, իր ուսանողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ ստանալու համաշխարհային փառատոնին մասնակցելու անվճար տոմսեր։

ՀՊՏՀ այն ուսանողները, որոնք ցանկություն կունենան մասնակցելու փառատոնին, պետք է ներկայացնեն կարճ մոտիվացիոն նամակ (մինչև 100 բառ) անգլերենով՝ «Ինչո՞ւ եմ ցանկանում մասնակցել Starmus VI Armenia փառատոնին» թեմայով: Նշենք, որ փառատոնին մասնակցության համար անգլերենի իմացությունը ՊԱՐՏԱԴԻՐ է։

Հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթը և կցել մոտիվացիոն նամակը։ Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 28-ը:

Նշենք, որ Starmus VI Armenia-ն գիտությանը և արվեստին նվիրված համաշխարհային փառատոն է, որի շրջանակներում այս տարի Երևանը կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիրների (Էդվարդ Մոզեր, Դոննա Սթրիքլենդ, Էմանուել Շարպանտիեր, Կուրտ Վուտրիխ և այլն), համաշխարհային ճանաչման գիտնականների և տիեզերագնացների (Թոնի Ֆադել, Ժան-Ժակ Դորդեն, Քամ Ղաֆարյան և այլք), որոնք հանդես կգան թեմատիկ դասախոսություններով: Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև բացառիկ համերգային ծրագրեր՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ (Բրայան Մեյ, Դերեկ Շերինյան, Տիգրան Համասյան և այլն):

Starmus փառատոնը կայանալու է սեպտեմբերի 5-10՝ Երևանում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում։