ՀԱՀ EPIC կենտրոնը հայտարարում է աշնանային ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

09.09.2019
Դիտումների քանակ՝ 1159

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) EPIC կենտրոնը ընդունում է հայտեր՝ աշնանային ինկուբացիոն ծրագրի համար: Այն կարող է նոր բիզնես սկսելու Ձեր շանսը լինել:

EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը և անհատները զարգացնում են իրենց գաղափարները և ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նաև այն մարդկանց համար է, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու և կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար և պատրաստ լինել նոր մարտահրավերների:

Ծրագրին դիմելու միակ նախապայմանը թիմում առնվազն մեկ ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ ունենալն է:

Ավելին իմանալու համար այցելեք epic.aua.am կամ գրեք epic@aua.am էլ. հասցեին:

Դիմումի հղումը՝ այստեղ:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտից: