Սեպտեմբերի 18-ին կկայանա աշխատաժողով՝ նվիրված ՐԻՖԱՅՆ ծրագրի արդյունքների ներկայացմանը
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա աշխատաժողով, որի նպատակն է ծրագրի երկամյա գործողությունների ամփոփումն ու տարածումը, ինչպես նաև ծրագրի շահառուներին (դասախոսներ, ավարտական կուրսերում սովորող ուսանողներ) դրանց ներկայացումը:
Աշխատաժողովին մասնակցելու են Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի, Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներ, ծրագրի ասոցացված գործընկերներ, ՀՊՏՀ ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ: Ծրագրի մասնակիցները կներկայացնեն «Կորպորատիվ ֆինանսներ» կրթական ծրագրի բարեփոխման գործընթացը, մեխանիզմները և արդյունքները: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աշխատաժողովը տեղի կունենա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի (Տեմպուս) դահլիճում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 հեռախոսահամարով կամ գրելով int.asue@gmail.com էլ.հասցեին:
Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ-ում «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագիրը համակարգում է միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին լրացուցիչ մանրամասներ կարող եք գտնել այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: