Ուսանողական մարզական ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ՀՊՏՀ-ում

11.09.2019
Դիտումների քանակ՝ 1239

Համաձայն «ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ միջոցառումների ծրագրի` սույն թվականի սեպտեմբերի 13-ին կայանալու է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված գիտաժողով և արտահերթ ընդհանուր ժողով, որին մասնակցություն կունենան բուհերի, ՀՀ մարզական ֆեդերացիաների և համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Միջոցառումը կկայանա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում, ժամը 15.00-ին:

Պատվիրակների գրանցումը կիրականացվի ժամը 14.00 -ից:

Ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև ՀՊՏՀ աշխատակիցներ և ուսանողներ: