Սեպտեմբերի 11-ից կտրվեն հեռակա բակալավրիատի դիպլոմները
10.09.2019
Դիտումների քանակ՝ 2182
Համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից տեղեկացնում են, որ 2018-2019 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի շրջանավարտները սեպտեմբերի 11-ից կարող են ստանալ իրենց դիպլոմները:
Հիշեցնենք դիպլոմի ստացման ընթացակարգը.
- գրադարանից վերցնել շրջիկ թերթիկը, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ դուք գրադարանում գրքային պարտքեր չունեք,
- շրջիկ թերթիկով ներկայանալ հաշվապահական հաշվառման բաժին, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ դուք չունեք ուսման վարձի և, հանրակացարանից օգտվելու պարագայում, հանրակացարանի վճարման պարտք,
- նույն թերթիկով արական սեռի շրջանավարտները պետք է ներկայանան նաև ընդհանուր բաժին՝ զինվորական փաստաթղթերը ստուգելու համար,
- լրացված շրջիկ թերթիկը ներկայացնել դեկանատ, որտեղ շրջիկ թերթիկի փոխարեն կտրվի տեղեկանք:
Այնուհետև անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին (ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ):