Հեռակա կրթաձևի 1-ին կուրսերում հոկտեմբերի 29-ին մեկնարկում է 1-ին կիսամյակը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1358

2018-2019 ուստարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները կսկսվեն հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին: Դեկանատները տրամադրել են դասացուցակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Հեռակայի բոլոր կուրսերի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ այստեղ
Սիրելի ուսանողներ, ձեզ ամենաշատը հետաքրքրող հարցերը՝ քննագրաֆիկները, դասացուցակները, դասերի մեկնարկի ժամանակացույցերը, ուսման վարձերի զեղչերի կանոնակարգերը, ուսանողի ուղեցույցները և բոլոր մնացյալ հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ հենց առաջին բաժնում
Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ հեռակա բակալավրիատ և մագիստրատուրա ընդունվածների անվանական ցուցակները կհրապարակենք առաջիկայում, երբ դրանք կտրամադրի ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին