2021 թ. տնտեսագիտության Նոբելյան դափնեկիրները. Դեյվիդ Քարդ, Ջոշուա Անգրիստ և Գվիդո Իմբենս

11.10.2021
Դիտումների քանակ՝ 225

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հրապարակեց տնտեսագիտության բնագավառի 2021 թվականի դափնեկիրների անունները՝ կանադա-ամերիկացի գիտնական Դեյվիդ Քարդ, ամերիկացի գիտնականներ Ջոշուա Անգրիստ և Գվիդո Իմբենս:

Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դափնեկիրները հեղափոխություն են կատարել սոցիալական գիտությունների ոլորտի փորձագիտական ուսումնասիրություններում և ներկայացրել են աշխատանքի շուկայի նոր տեսլականը, իսկ մրցանակը շնորհվել է հետևյալ մասնաբաժիններով՝ Քարդին՝ «աշխատանքի տնտեսագիտության մեջ փորձագիտական ներդրման համար», Անգրիստին և Իմբենսին՝ «պատճառահետևանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձան բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրները՝ Դեյվիդ Ջուլիուսը և մեր հայրենակից Արտեմ Փաթափութեանը՝ «ջերմաստիճանի և հպման ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար»։ Արտեմ Փաթափութեանը ճնշման նկատմամբ զգայուն բջիջների միջոցով հայտնաբերել է ընկալիչների նոր դաս, որոնք արձագանքում են մաշկի և ներքին օրգանների մեխանիկական գրգռիչներին:

Ի տարբերություն ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության, ինչպես նաև խաղաղության մրցանակների, տնտեսագիտության մրցանակը Նոբելը չի սահմանել, այլ՝ Շվեդիայի բանկը՝ 1969 թ.: Մրցանակի գումարային չափը նույնքան է, որքան մյուսներինը: Այս տարի այն կազմում է 10 մլն շվեդական կրոն և հավասարաչափ կբաշխվի դափնեկիրների միջև: