ՀՊՏՀ-ում հայտագրվել է 867 դիմորդ. ամփոփվել են հայտագրման առաջին փուլի արդյունքները
Հունիսի 1-ին ավարտվել է բակալավրիատի կրթական ծրագրով 2019-2020 ուսումնական տարվա համար առկա ուսուցման ընդունելությունը (1-ին փուլ): Այս կապակցությամբ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանի հետ, արձանագրել 11 մասնագիտությունների գծով դիմորդների թիվն ըստ 1-ին հայտի:
Հայտագրվել է 867 դիմորդ, այդ թվում՝ առաջին հայտով (անվճար տեղի համար), ըստ մասնագիտությունների՝ ֆինանսներ՝ 195, կառավարում՝ 160, տնտեսագիտություն՝ 150, շուկայագիտություն (մարքեթինգ)՝ 148, հաշվապահական հաշվառում և հարկում՝ 143, , վիճակագրություն՝ 28, զբոսաշրջություն՝ 17, սերվիս՝ 8, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա՝ 6, տեղեկատվական համակարգեր՝ 7, բնապահպանություն և բնօգտագործում՝ 5:
ՀՊՏՀ-ում 2019-2020 ուստարվա առկա բակալավրիատի դիմորդների շարժին (01.06.2019թ. դրությամբ) կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված կից փաստաթղթից:
Նշենք, որ հունիսի 25-ից հուլիսի 2-ը ներառյալ կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին