Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ ուշադրության կենտրոնում

25.10.2021
Դիտումների քանակ՝ 821

Հոկտեմբերի 25-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունել է բելգիական «Կայուն Եվրոպա» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Ստոմմելսին և նույն կազմակերպության համահիմնադիր Ռամոն Ռահանգմետային։ Հանդիպմանը ներկա էր նաև Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսը։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՊՏՀ-ի և «Կայուն Եվրոպա» կազմակերպության միջև։

«Կայուն Եվրոպա» կազմակերպությունը բազմաթիվ նախագծեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ ուղղված շրջակա միջավայրի կայունությանն ու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

Կողմերը համաձայնության են եկել հուշագրի շրջանակում իրականացնել ուսանողների փոխանակային ծրագրեր, կազմակերպել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, ջրային անվտանգության, գենդերային հարցերի և շրջանակային տնտեսության ոլորտների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, դասընթացներ, դասախոսություններ և սեմինարներ։

«Կայուն Եվրոպա» կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։