«Ամբերդ» մատենաշարի 57-րդ թողարկումն առցանց է

09.02.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1813

«Ամբերդ» մատենաշարի 57-րդ՝ «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու մարտահրավերները» հետազոտության էլեկտրոնային տարբերակն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Աննա Փախլյանը (հետազոտական խմբի ղեկավար), Սուսաննա Աղաջանյանը, Տաթևիկ Վարդանյանը, Տիգրան Միքայելյանը, Անի Հարությունյանը (հետազոտական խմբի անդամներ):

Ինչպես տեղեկանում ենք հետազոտության առաջաբանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամ­բերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրությունը կատարել է ա­ր­­տա­քին շահառուների, մասնավորապես՝ ՀՀ անվտանգության խորհր­դ­ի (ՀՀ ԱԽ) հետ խորհրդակցությունների արդյունքով ակա­դեմիական կազ­մի, ասպիրանտների և ուսանողների ներգրավմամբ գիտական հետա­զո­տու­­թյան մրցույթում շահած ծրագրի շրջանակներում։

Հետազոտությունը նվիրված է Թուրքիայի կողմից Հայաստանի ապա­­­շրջափակման հնարավորությունների ու մարտահրավերների գնա­հատ­­­մանը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից համապատասխան քաղաքա­կա­նու­­­թյան եզրագծմանը: Հեղինակները հետազոտությունն ամփոփել են արժեքավոր եզրահանգումներով և մի շարք հիմնավոր առաջարկություններով։