«Ամբերդ» մատենաշարի 59-րդ համարն առցանց է

29.05.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 933

«Ամբերդ» մատենաշարի 59-րդ համարը՝ «ՀՀ բուսական ծագման յուղերի շուկայի հետազոտություն», առցանց հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Թաթուլ Մկրտչյանը (հետազոտական խմբի ղեկավար), Էրիկ Համբարձումյանը, Եվգենյա Բազինյանը, Հայկ Սարգսյանը, Նարեկ Կարապետյանը և Նարինե Պետրոսյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտության շրջանակներում դիտարկվել են բուսական յուղի միջազգային շուկայի զարգացման միտումներն ու հիմնախնդիրները, ՀՀ տնտեսություն դրանց փոխանցման ուղիներն ու մեխանիզմները՝ հնարավոր ազդեցության գնահատմամբ:

Հեղինակներն իրականացրել են ՀՀ բուսական յուղի ներքին շուկայի մրցակցային իրավիճակի համալիր ուսումնասիրություն, շուկայի մասնակիցների, նրանց մասնաբաժինների, գերիշխող դիրքի առկայության, դրա հնարավոր չարաշահումների և հակամրցակցային գործողությունների բացահայտում, ինչպես նաև մշակել են առաջարկություններ` նպատակաուղղված ոլորտում մրցակցության ապահովման պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։