«Ամբերդ» մատենաշարի 60-րդ համարն առցանց է

30.05.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1349

«Ամբերդ» մատենաշարի 60-րդ թողարկումը՝ «Լիազորությունների ապակենտրոնացումը որպես տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղություն», առցանց հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Մանուկ Մովսիսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ծովինար Կարապետյանը, Թագուհի Օհանյանը, Աննա Մինասյանը և Անահիտ Բեգլարյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտության մեջ կարևորվել է զարգացած համայնքների դերը, ինչը, ըստ հեղինակների, կնպաստի Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեությանն ու կհանգեցնի ՏԻՄ ինքնուրույնության, այսինքն՝ պետական իշխանությունից ապակենտրոնացման մակարդակի բարձրացմանը։

Շեշտադրվել են ՏԻՄ լիազորությունների՝ տարբեր ուղղություններով (առողջապահություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն) ապակենտրոնացման նախադրյալները, ինչպես նաև, որպես ՏԻՄ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման կարևոր գործոն, մատնանշվել գյուղատնտեսության բնագավառում համայնքի ղեկավարին, իսկ բազմաբնակավայր համայնքներում՝ վարչական ղեկավարին վերապահված լիազորությունների հստակեցումն ու ընդլայնումը։