Պատրաստ է ՀՊՏՀ «Ամբերդ» տեղեկագրի ռուսալեզու առաջին համարը
15.12.2021
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1444
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2021 թվականի 5-րդ, ռուսալեզու համարն առցանց է: Այս թողարկման մեջ տեղ են գտել հետևյալ խորագրերը՝ «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Անվտանգություն և մարտահրավերներ» և «Իսկ դուք գիտե՞ք, որ», որոնցում զետեղված են արդիական և հետաքրքրական հոդվածներ:
«Ամբերդ» տեղեկագրի ամբողջությամբ ռուսալեզու թողարկումը նպատակ է հետապնդում նպաստելու պարբերականի միջազգայնացմանը և հեղինակների ուսումնասիրությունները հասանելի դարձնելու ավելի մեծ լսարանի համար:
Տեղեկագրի նոր համարի բովանդակությանը ծանոթացեք այստեղ: