«Ամբերդի» ներկայացուցիչը` Հանրային քաղաքականության ամառային դպրոցի բանախոս

Դիտումների քանակ՝ 1849

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. հունիսի 15-ին Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Հանրային քաղաքականության ամառային դպրոցի» շրջանակներում հանդես է եկել «Ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականությունում» թեմայով դասախոսությամբ:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից՝ միաժամանակ նշելով, որ Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Հանրային քաղաքականության ամառային դպրոցը» ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին պատկերացում կազմել հանրային քաղաքականության, դրա մշակման և իրագործման առանձնահատկությունների մասին, ծանոթանալ հանրային քաղաքականության ուսումնասիրության և վերլուծության գործիքներին, հանրային կարծիքի հետազոտման մեխանիզմներին, իրականացնել ոլորտային և համեմատական վերլուծություններ:

Վերոնշյալ դասընթացի շրջանակներում բանախոսություններով հանդես են գալիս տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ: Բանախոսությունները ուղեկցվում են գործնական վարժություններով, որոնք մասնակիցներին օգնում են օգտագործել ձեռք բերված գիտելիքները պրակտիկայում, իրականացնել հանրային քաղաքականության վերլուծություն և գնահատում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին