«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահը հանդես է եկել բաց դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1018

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանը մարտի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հրավերով հյուրընկալվել է Ակադեմիայում և հանդես եկել «Ուղեղային կենտրոններ» թեմայով բաց դասախոսությամբ:
Վարդան Աթոյանը ներկայացրել է ուղեղային կենտրոնների տիպաբանությունը, հետազոտական, վերլուծական, հաղորդակցային և կրթական գործառույթները՝ շեշտադրել, որ ուղեղային կենտրոնների մոտ 90 տոկոսը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Հանդիպման մյուս մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով:

Հ.Գ. Լուսանկարը՝ Ակադեմիայի պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին