Եվս մեկ կարճաժամկետ դասընթաց ՀՊՏՀ-ում. մեկնարկել է "SAS+Statistics"-ը
Ապրիլի 2-ի երեկոյան մեկնարկել է «Դը Գուրուս» ընկերության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի համատեղ կազմակերպած դասընթացների"SAS+Statistics" շարքը։ Մասնակիցներին ողջունել են SAS ծրագրավորման բաժնի ղեկավար Վահե Մարտիրոսյանը, ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:
Նշենք, որ դասընթացը վարում են «Դը Գուրուս» ընկերության աշխատակիցները, որոնք SAS ծրագրավորման ու վերլուծությունների ոլորտում երկարատև աշխատանքային փորձառություն ունեն, ինչպես նաև տիրապետում են մասնագիտական կադրերի պատրաստման, բարձր արդյունավետություն ապահովող վերապատրաստումների անցկացման հմտությունների։ Դասընթացի վիճակագրության բաժինը (տվյալների վերլուծությունում կիրառվող հիմնական վիճակագրական հասկացություններ, գործիքներ, եղանակներ, մեթոդներ) վարում են ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտներ Անուշ Շիրինյանը և Լիանա Ֆիդանյանը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան համալրելու ընկերության աշվատակազմը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին