Ի գիտություն ՀՊՏՀ բոլոր ուսանողների. ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հրավիրում է հանդիպման
Սիրելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ՝ համալսարանի բոլոր ուսանողներին հրավիրելով հանդիպման: Այն կկայանա սույն թվականի փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին, համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում (կառավարման ֆակուլտետ, 1-ին հարկ):
Հանդիպումը բաղկացած կլինի մի քանի մասից. սկզբում համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կներկայացնի ՀՊՏՀ զարգացման առաջիկա ծրագրի գերակայությունները, նախատեսվող փոփոխությունները և գործունեության առաջնահերթությունները: Հանդիպման երկրորդ մասում, սիրելի՛ ուսանողներ, դուք հնարավորություն կստանաք անմիջապես համալսարանի ռեկտորին ներկայացնել ձեզ հուզող հարցերը, մեր համալսարանի բարեփոխման իրատեսական գաղափարներ և հստակ առաջարկներ: Այնպես որ, մինչև փետրվարի 12-ը, կարող եք պատրաստել ձեր հարցադրումները, ձևակերպել ձեր ասելիքը և առաջարկները: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Սա ուսանողների հետ մեր համալսարանի ղեկավարի առաջին մեծամասշտաբ հանդիպումն է, սակայն նախատեսվում է ներդնել համալսարանի ռեկտորի հետ հաղորդակցության այլ հնարավորություններ ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին