ՀՊՏՀ ընդունելություն 2019-2020. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը մայիսի 5-ին սկսում է իր աշխատանքը

Դիտումների քանակ՝ 5315

Սիրելի՛ դիմորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 5-ից իր աշխատանքն է սկսում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որտեղ դուք կարող եք գտնել Տնտեսագիտական մայր բուհ ընդունվելու ամբողջ գործընթացին վերաբերող ձեր հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ պարզաբանումները:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը գլխավորում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, նախագահի տեղակալն է գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը՝ կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:

Առկա բակալավրիատում դիմորդների հայտագրումը (փաստաթղթերի ընդունումը) կմեկնարկի մայիսի 6-ին: ՀՊՏՀ առկա բակալավրիատում ընդունելության հատարարությունը՝ բոլոր մանրամասներով, շուտով կհրապարակենք:

Դիմորդների հայտագրումն իրականացվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ), որն աշխատելու է բոլոր օրերին՝ ներառյալ տոն և հանգստյան օրերը, ժամը 9.00-17.30-ը:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) «Դիմորդ» խորագրի ներքո բացվել է նոր բաժին՝ «ՀՊՏՀ ընդունելություն 2019-2020», որտեղ կներկայացվի գործընթացին վերաբերող անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, որը կներկայացնի ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, ինչպես նաև՝ գործընթացի մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լուսաբանումները, նորություններն ու ռեպորտաժները:

Հետադարձ կապ ՀՊՏՀ, ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի ընդունող հանձնաժողովների հետ
ՀՊՏՀ Երևան, Նալբանդյան 128, հեռ.` (+374 10) 593 473,
Ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32, հեռ.՝ (+374 312) 2-54-10,
Ք․ Եղեգնաձոր, Վայքի փողոց 4, հեռ.՝ (+374 281) 2-54-10:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին