ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է ուսանողական մրցույթ

Դիտումների քանակ՝ 1047

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ» թեմայով հետազոտությունում ներգրավելու համար:
Հետազոտական թեմայում ուսանողների ներգրավման նպատակն է նրանց վերլուծական կարողությունների բացահայտումը և ընդլայնումը: Թեմայում ներգրավվող ուսանող կատարողները թեմայի ղեկավարի ցուցումներով իրականացնելու են զբոսաշրջության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն, ՀՀ այցելող զբոսաշրջիկների դեմ առ դեմ հարցումներ, հարցաթերթիկների վիճակագրական վերլուծություն:
Մրցույթին կարող են դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրա առաջին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողները, ովքեր ունեն հետազոտական աշխատանք կատարելու, ինչպես նաև համակարգչային հմտություններ, տիրապետում են վիճակագրական վերլուծության գործիքների և առնվազն երկու օտար լեզուների:
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել tovmasyangayane@yahoo.com էլեկտրոնային փոստին՝ մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը ներառյալ: