ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 2940

2020-2021 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ-ում մեկնարկում է հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությունը:

Ընդունելության մեկնարկը սեպտեմբերի 10-ից է:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերում արտացոլված են հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի կրթական ծրագրերը, հատկացված տեղերը, ուսման տևողությունը, վարձավճարները, ընդունելության կարգը և այլ մանրամասներ:

Հեռակա բակալավրիատի ընդունելության մանրամասները կարող եք գտնել այստեղ, հեռակա մագիստրատուրայինը՝ այստեղ:

Նշենք, որ երկու կրթական ծրագրերով էլ հայտագրումն իրականացվելու է առցանց, հեռակա բակալավրիատի դիմորդները հայտագրվելու համար կարող են այցելել այստեղ, իսկ հեռակա մագիստրատուրայի դիմորդները՝ այստեղ:

2020-2021 ուստարվա ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջ մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» խորագրի ներքո:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ (010) 58-94-43 հեռախոսահամարով (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128):

Մեր դիմորդներին հաջողություն ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին