ՀՊՏՀ ձյուդոիստը՝ բրոնզե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 2989

ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի շրջանակներում մայիսի 6-ին «Սպարտակ» մարզահամալիրում տեղի է ունեցել ձյուդոյի առաջնությունը:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը մեզ հայտնեց, որ մրցումներն անցկացվել են 6 քաշային կարգերում և մեր համալսարանը ներկայացնող միակ մարզիկը՝ Սահակ Գինոսյանը, 90+ քաշային կարգում անցկացրել է 4 գոտեմարտ, որից 2-ը հաղթել է, 2-ը պարտվել և արդյունքում գրավել 3-րդ մրցանակային հորիզոնականը:
Արման Գուլյանը նաև նշեց, որ ինչպես հանրապետական ուսանողական այս խաղերում, այնպես էլ միջազգային ուսանողական սպորտի ծրագրում ձյուդոն մենապայքարի միակ մարձաձևն է, այն լայն տարածում ունի աշխարհում և լավ ավանդույթներ է ձևավորել նաև մեր համալսարանում:
Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ Սահակ Գինոսյանին և նոր հաղթանակներ մաղթում:
Հիշեցնենք՝ ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի գարնանային փուլը մեկնարկել է մարտի 17-ին, սեղանի թենիսի մրցումներով: Կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Համահայկական երիտասարդական հիմնադրամը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին