ՀՊՏՀ գրադարանն արժանացել է ԿԳՄՍՆ պատվոգրի
Հայաստանի ազգային գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը երեկ ԿԳՄՍՆ պատվոգրեր է հանձնել ՀՀ մի շարք գրադարանների և մշակութային հաստատությունների. առիթը` Գրադարանավարի օրն էր (նշվում է հոկտեմբերի 7-ին), ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքը:
ՀՊՏՀ գրադարանը ԿԳՄՍՆ պատվոգրի արժանացած միակ բուհական գրադարանն է, պատվոգիրը ստացել է մեր գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Ինչպես նշել է փոխնախարարը, նախատեսված է եղել պավոգրերը հանձնել դեռևս հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, սակայն համավարակի և պատերազմի պատճառով միջոցառումը հետաձգվել է: Ինչպես նշեց Արմինե Հովհաննիսյանը` գերատեսչության կողմից տրված պատվոգիրը ոգևորող ու պարտավորեցնող է:
«Համավարակի ընթացքում գրադարանները, այդ թվում` ՀՊՏՀ գրադարանը, անցան առցանց սպասարկման: Համացանցային տիրույթում ևս աշխատանքը պատասխանատու և ծավալուն էր: Անցնող տարում աշխատեցինք մի քանի էլեկտրոնային գրադարանների հետ, որոնք մեզ տվեցին մինչև 2 ամիս ազատ հասանելիություն: Փորձել ենք այնպես անել, որ արտակարգ դրության պայմաններում մեր գրքային ֆոնդը հնարավորինս հասանելի լինի ՀՊՏՀ-ականներին»,-ասաց տնօրենը:
Օգտագործելով պատեհ առիթը` փոքր-ինչ ուշացումով շնորհավորում ենք Գրադարանավարի մասնագիտական տոնը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին